Ավարտվեց ՀՀ հարկային օրենսգրքի վերաբերյալ սեմինար քննարկումը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 18-02-2017: Ընթերցված է՝ 1632 անգամ

2017թ. Փետրվարի 11-ին Պրոֆիկոն ընկերության հանդիպումների սրահում կայացավ «Հարկային օրենսգրքի 2017 թվականի հունվարի 01-ից ուժի մեջ մտնող դրույթներ» և «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքը» թեմաներով սեմինար քննարկումը:

Սեմինար քննարկումը վարեց Պրոֆիկոն ընկերության ֆինանսական տնօրեն, ՀՀ ՖՆ որակավորված աուդիտոր՝ Վրեժ Մխիթարյանը: Սեմինարին մասնակցեցին մի շարք ճանաչված հեղինակավոր ընկերությունների գլխավոր հաշվապահներ, հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ, ֆիզիկական անձիք: Սեմինար դասընթացի ընթացքում ներկայացվեց «ՀՀ Հարկային օրենսգրքի» 2017թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտնող դրույթները և  «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքը»: Ներկայացվեցին օրինակներ խնդիրների և դրանց հաշվապահական ձևակերպումների տեսքով: Անմասն չմնաց թեմային վերաբերող քննարկումները և փորձի փոխանակությունը: Ինչպես նաև տեղի ունեցան քննարկումներ, հարցեր ու պատասխանների տեսքով, որոնք օգնեցին մասնակիցներին կողմնորոշվելու առավել բարդ հարցերում և պրակտիկ կիրառման մեջ:
     Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է թեմատիկ սեմինարներ հաշվապահի աշխատանքին աջակից լինելու համար:
Լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel