Փոփոխություն ԱԱՀ վերադարձման կարգում
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 25-02-2017: Ընթերցված է՝ 1345 անգամ

2016 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել է ՀՀ կառավարության N1347-Ն որոշումը, որը ուժի մեջ է մտել 2017 թվականի հունվարի մեկից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի N 372 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1403-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «100.000» թիվը փոխարինել «50.000» թվով.

2) 3-րդ կետի 6-րդ ենթակետում «16670» թիվը փոխարինել «8335» թվով.

3) 7-րդ կետում «անվավեր» բառը փոխարինել «չեղյալ» բառով.

4) 9-րդ կետի 5-րդ ենթակետը «կտրոնը» բառից հետո լրացնել «(օդանավի անձնակազմի համար՝ անձնակազմի վերաբերյալ հայտարարագիրը)» բառերով.

5) 10-րդ կետում «12» թիվը փոխարինել «9» թվով.

6) 12-րդ կետը «պահանջները» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անունը, ազգանունը լրացվել են տառասխալներով» բառերով.

7) 13-րդ, 14-րդ, 15-րդ կետերը «կտրոնի» բառից հետո, իսկ 17-րդ կետը և որոշման N 2 ձևը «կտրոնների» բառից հետո լրացնել «(օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
 


Ներբեռնել փոփոխությունը
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel