Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ) (IFRS)
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 01-09-2017: Ընթերցված է՝ 6152 անգամ

Պրոֆիկոն ընկերությունը կազմակերպում է խորացված դասընթաց գլխավոր հաշվապահների, աուդիտորների և այլ ֆինանսական մասնագետների համար՝ «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ)» թեմայով:

Մասնագետների համար նախատեսված այս դասընթացը հնարավորություն է ընձեռում տիրապետել հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին և նրանց պրակտիկ կիրառմանը ընկերություններում:
Դասընթացի ընթացքում ներկայացվում են ինչպես հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները (ՀՀՄՍ), այնպես էլ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (ՖՀՄՍ) և մեկնաբանությունները (ՖՀՄՄԿ), (ՄՄԿ):
          Ամբողջական դասընթացի ծրագիրը իր մեջ ներառում է նաև
  • հասույթի հաշվապահական հաշվառումը կարգավորող «Պայմանագրերից հասույթ» ՖՀՄՍ15-ը,
  • ֆինանսական գործիքների հաշվառումը կարգավորող «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ9-ը:
 
Այս երկու նոր ստանդարտներն ուժի մեջ են մտնում 2018թ. հունվարի 1-ից:
 
Թեմաների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
 
Դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 3 ամիս, ժամաքանակը՝ 60 ժամ: Դասընթացները անց են կացվում Կոմիտաս 3 հասցեում, շաբաթական 2 անգամ3 ժամով, երեկոյան ժամերին, ինչը հնարավորություն է ընձեռնում մասնագետներին առանց աշխատանքից կտրվելու խորացնել մասնագիտական գիտելիքները:  Խմբում ուսանողների առավելագույն թվաքանակը՝ 14 մարդ:
Դասընթացի ավարտից հետո տրվում է մասնակցության հավաստագիր:
 Դասընթացը կվարի ոլորտի փորձառու մասնագետ՝ Ավետիք Մովսիսյանը:
 
Դասընթացի արժեքը՝ 150.000 ՀՀ ԴՐԱՄ, վճարումը՝ փուլերով:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք՝
գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ info@proficon.am կամ proficon@proficon.am,
զանգահարել 099200630 կամ 091371922 հեռախոսահամարներով:

Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel