ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 15-08-2018: Ընթերցված է՝ 1751 անգամ

Պրոֆիկոն ընկերությունը կազմակերպում է խորացված դասընթաց գլխավոր հաշվապահների, աուդիտորների և այլ ֆինանսական մասնագետների համար «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» թեմայով, ներառյալ 2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած փոփոխությունները:

Մասնագետների համար նախատեսված այս դասընթացը հնարավորություն է ընձեռնում տիրապետել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին և նրա պրակտիկ կիրառմանը:
Դասընթացի ընթացքում ներկայացվում են ինչպես Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, այնպես էլ նրա կիրառկման հետ կապված ենթաօրենսդրական ակտերը: Հարկային օրենսդրության առավել բարդ կիրառություն ունեցող դրույթները կներկայացվեն նաև խնդիրների, օրինակների և հաշվապահական ձևակերպումների տեսքով:
Թեմաների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 4,5 ամիս, ժամաքանակը՝ 102 ժամ: Դասընթացները անց են կացվում  «Մակկոնի» բիզնես կենտրոնում, Նաիրի Զարյան 73/1 հասցեում, շաբաթական 2 անգամ3 ժամով, երեկոյան ժամերին, ինչը հնարավորություն է ընձեռնում մասնագետներին առանց աշխատանքից կտրվելու խորացնել մասնագիտական գիտելիքները:  Խմբում ուսանողների առավելագույն թվաքանակը՝ 24 մարդ:
Դասընթացի ավարտից հետո տրվում է մասնակցության հավաստագիր:
 Դասընթացը կվարի ոլորտի փորձառու մասնագետ՝ Վրեժ Մխիթարյանը:
 Դասընթացի արժեքը՝ 200.000 ՀՀ ԴՐԱՄ, վճարումը՝ փուլերով:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք՝
գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ info@proficon.am կամ proficon@proficon.am, ինչպես նաև զանգահարել 096244040 հեռախոսահամարով:


 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel