Փոփոխություն «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 21-02-2016: Ընթերցված է՝ 1041 անգամ

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված այս փոփոխությունը հաստատվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 04.02.2016թ. 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների քվեարկությամբ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
      1) 1.1-ին մասից հետո հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
      «1.2. Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկման` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը եւ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգը չի տարածվում հաշվետու ժամանակաշրջանում երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների վրա, որոնց մասով առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով: Սույն հոդվածի իմաստով երկրորդային հումքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,
      2) 3-րդ մասում «1-ին եւ 1.1-ին մասերով» բառերը փոխարինել «1-ին, 1.1-ին եւ 1.2-րդ մասերով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, տարածվում է 2015 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա եւ գործում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel