Փոփոխություն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 21-02-2016: Ընթերցված է՝ 1062 անգամ

2016թ. Դեկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում 90 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների քվեարկությամբ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, ընդունվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` oրենք) 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի.
1. 1-ին տողի 2-րդ սյունակի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաեւ խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների արտադրության) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն»:
2. 3-րդ տողից հետո լրացնել նոր 3.1-րդ տող հետեւյալ բովանդակությամբ՝
3.1  Խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների արտադրություն ԿՄ - Վ
 
ՀՈԴՎԱԾ 2. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձը մինչեւ պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը կարող է զբաղվել նաեւ խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների արտադրության իրականացման ծանուցում:

Օրենքն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel