Պրոֆիկոնի կողմից կազմակերպվող սեմինարներ
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 26-02-2016: Ընթերցված է՝ 1046 անգամ

Պրոֆիկոն ընկերությունը պարբերաբար կազմակերպում է ոլորտի օրենսդրությանը առնչվող սեմինարներ և ներկայացնում դրանց պրակտիկ կիրառումը: Հաշվարկ հաշվետվությունների թեմաներով օրենսդրական փոփոխություններին վերաբերող սեմինարները անց են կացվում մինչև դրանց ներկայացման վերջնաժամկետները:

Պրոֆիկոն ընկերությունը կազմակերպում է թեմատիկ սեմինարներ հարկային, աշխատանքային և հաշվապահական օրենսդրություններում փոփոխությունների և լրացումների մասին։ Սեմինարները կազմակերպվում են հարկային, աշխատանքային և հաշվապահական օրենսդրական փոփոխությունների փաթեթների և հաճախ տրվող հարցերի հիման վրա: Սեմինարների ընթացքում ներկայացվում են օրենսդրական փոփոխությունները, պրակտիկ կիրառումը, տրվում են պարզաբանումներ:
Սեմինարների ընթացքում քննարկվում և պարզաբանվում են Ձեզ հուզող հարցերը, ինչպես նաև հետաքրքրող թեմաների համար (ինչպիսի թեմայով կցանկանայիք անցկացվեր սեմինարը) կարող եք տալ առաջարկություններ, գրելով մեր էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով մեր առաջարկների վերլուծության բաժին 099200630 կամ 091371922 հեռախոսահամարներով: Սեմինարները անցկացվում են ոլորտի փորձառու մասնագետների կողմից, երեկոյան ժամերին համապատասխան կահավորված դահլիճներում: Պարբերաբար մասնակցության դեպքում գործում է ճկուն գնային քաղաքականություն և տրվում անվճար խորհրդատվության հնարավորություն:

Կարդացեք ավելին
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel