Փաթեթ 4: Ծրագրերի օգտագործումը հաշվապահական եվ հարկային հաշվառման մեջ
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 29-02-2016: Ընթերցված է՝ 1221 անգամ

Այս դասընթացը նախատեսված է հաշվապահական և հարկային հաշվառման բազային գիտելիքներ ունեցող անձանց համար: Այն հնարավորություն կնձեռնի ավտոմատացնել, հաշվառումը վարել և կազմել հարկային հաշվարկներ հաշվապահական հաշվառման վարման ավտոմատացված՝ Հայկական ծրագրեր ՀԾ-6 ծրագրի օգնությամբ:

Դասընթացը ավարտելուց հետո դուք կարող եք ընկերություններում վարել հաշվապահական հաշվառում ՀԾ-6 ծրագրի միջոցով, կազմել և հարկային մարմին ներկայացնել պահանջվող հաշվարկ հաշվետվությունները, այդ թվում էլեկտրոնային եղանակով, դուրս գրել հարկային հաշիվներ կամ այլ հաշվարկային փաստաթղթեր e-Invoicing ծրագրի օգնությամբ, ինչպես նաև վարել դուրս գրված և ստացված հաշիվների հաշվառումը:
Դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է 40 ժամ, շաբաթական 2 հանդիպում, երկուական ժամով: Դասընթացի տևողությունը՝ երկու և կես ամիս:
ՈՒսանողների թվաքանակը առավելագույնը՝ 7 մարդ: Դասընթացները անց են կացվում ցերեկային ժամերին: Դասընթացի ավարտից հետո տրվում է մասնակցության հավաստագիր:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 099200630 կամ 091371922 հեռախոսահամարներով:
Գրանցվելու համար սեղմեք այստեղ:
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel