Փաթեթ 3: Հաշվապահական հաշվառում եվ հարկային օրենսդրություն
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 29-02-2016: Ընթերցված է՝ 1305 անգամ

Սկսնակների համար նախատեսված այս դասընթացը հնարավորություն է ընձեռնում ուսանողին տիրապետել ընդհանուր հաշվապահական հաշվառմանը և նրա պրակտիկ կիրառմանը ընկերություններում: Այն իր մեջ ներառում է ֆինանսական և հարկային հաշվառում, ինչպես նաև հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման վարման ավտոմատացված՝ Հայկական ծրագրեր ՀԾ-6 ծրագրի օգնությամբ:

Դասընթացը ավարտելուց հետո դուք կարող եք ընկերություններում վարել հաշվապահական հաշվառում ՀԾ-6 ծրագրի միջոցով, կազմել և հարկային մարմին ներկայացնել պահանջվող հաշվարկ հաշվետվությունները, այդ թվում էլեկտրոնային եղանակով, դուրս գրել հարկային հաշիվներ կամ այլ հաշվարկային փաստաթղթեր e-Invoicing ծրագրի օգնությամբ, ինչպես նաև վարել դուրս գրված և ստացված հաշիվների հաշվառումը:
Դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է 100 ժամ, շաբաթական 3 հանդիպում, երկուական ժամով: Դասընթացի տևողությունը՝չորս ամիս:
Այս դասընթացը իր մեջ ներառում է
  • Ֆինանսական հաշվառում                  38 ժամ
  • Կրկնակի գրանցում, հաշվային պլան 12 ժամ
  • Հարկային օրենսդրություն                 26 ժամ
  • Հայկական ծրագրեր ՀԾ-6                  24 ժամ
ՈՒսանողների թվաքանակը առավելագույնը՝ 14 մարդ:  ՀԾ-6 ծրագրի ուսուցման ժամանակ խումբը կկիսվի երկու մասի՝ յուրաքանչյուր խմբում 7 մարդ: Դասընթացները անց են կացվում ցերեկային ժամերին՝ հիմնականում համաձայնեցված գրաֆիկով: Դասընթացի ավարտից հետո տրվում է մասնակցության հավաստագիր և անց են կացվում քննություններ, ըստ ցանկության, որի արդյունքների հիման վրա լավագույններին հնարավորություն է ընձեռնվում գիտելիքները խորացնելու պրակտիկ հաշվապահության մեջ, ինչպես նաև կստանան աջակցություն աշխատանքի անցնելու հարցում:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 099200630 կամ 091371922 հեռախոսահամարներով:
Գրանցվելու համար սեղմեք այստեղ:
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel