Պրոֆիկոնի կողմից կազմակերպվող դասընթացներ
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 29-02-2016: Ընթերցված է՝ 1354 անգամ

Ընկերությունը կազմակերպում է հաշվապահական և հարկային դասընթացներ սկսնակների համար, ինչպես նաև իրականացվում են հաշվապահական հաշվառման վարման ավտոմատացված ծրագրերի ուսուցում՝ Հայկական ծրագրեր ՀԾ – 6: Դասընթացների ժամանակ ներկայացվում են նաև e-Invoicing և taxservice.am-ից օգտվելու պրակտիկ կիրառումը:

Սկսնակների համար դասընթացները անց են կացվում չորս տարբեր փաթեթներով:
Փաթեթ 1 Հաշվապահական հաշվառում
Փաթեթ 2 Հարկային հաշվառում և օրենսդրություն
Փաթեթ 3 Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն 
Փաթեթ 4 Ծրագրերի օգտագործումը հաշվապահական և հարկային հաշվառման մեջ (ՀԾ):
Դասընթացները անց են կացվում ցերեկային ժամերին՝ հիմնականում համաձայնեցված գրաֆիկով, շաբաթական 2-ից 3 անգամ, 2-ական ժամով, կախված փաթեթի ընտրությունից:
Դասընթացների տևողությունը՝ կախված փաթեթի ընտրությունից 1.5-ից 4 ամիս:
Դասընթացի ավարտից հետո տրվում է մասնակցության հավաստագիր և անց են կացվում քննություններ, ըստ ցանկության, որի արդյունքների հիման վրա լավագույններին հնարավորություն է ընձեռնվում գիտելիքները խորացնելու պրակտիկ հաշվապահության մեջ, ինչպես նաև կստանան աջակցություն աշխատանքի անցնելու հարցում:
Խմբում ներգրավված ուսանողների քանակը չի գերազանցում 14-ը, իսկ ծրագրային ուսուցման ժամանակ՝ 7-ը:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 099200630 կամ 091371922 հեռախոսահամարներով:
Գրանցվելու համար սեղմեք այստեղ:
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel