Եռօրյա սեմինար դասընթաց շահութահարկի մասին
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 13-03-2016: Ընթերցված է՝ 1984 անգամ

Պրոֆիկոն Ընկերությունը մարտի 21-ից 23-ը կազմակերպում է եռօրյա մասնագիտական սեմինար դասընթաց՝Շահութահարկի մասին ՀՀ օրենքը և նրա պրակտիկ կիրառումը թեմայով:

Սեմինար դասընթացը կվարի փորձառու մասնագետ, ՀՀ ՖՆ որակավորված աուդիտոր
Վրեժ Մխիթարյանը
Սեմինարի ընթացքում կներկայացվեն շահութահարկին վերաբերող առավել խնդրահարույց դրույթները, թեմային վերաբերող և կիրառման առումով հաճախ հանդիպող կառավարության որոշումներ և պաշտոնական պարզաբանումներ: Կներկայացվեն օրինակներ խնդիրների և դրանց հաշվապահական ձևակերպումների տեսքով, կլինեն քննարկումներ, հարց ու պատասխաններ:
Սեմինար դասընթացի ընդհանուր տևողությունը 6 ժամ է, օրական երկուական ժամով:
Սկիզբը ժամը 18:30-ին, Կոմիտաս 3 շենք, 39 հասցեում՝ Պրոֆիկոն ընկերության հանդիպումների սրահում: Մասնակցության տեղերը սահմանափակ են, խումբը բաղկացած է առավելագույնը տասնչորս մասնակցից: Գրանցվելու և (կամ) մյուս բոլոր մանրամասների համար կարող եք զանգահարել 099200630 կամ 091371922 հեռախոսահամարներով (ժամը 10:30-ից 18:00), ինչպես նաև գրել profikon@proficon.am կամ info@proficon.am էլ. հասցեին:
Գրանցման վերջնաժամկետն է՝ 19.03.2016թ.
Մասնակցության արժեքը մեկ անձի համար կազմում է 36 000 ՀՀ դրամ, որը կարող եք վճարել բանկային փոխանցմամբ՝ Պրոֆիկոն Պլյուս ՍՊԸ, հետևյալ հաշվեհամարին 24144001097300 (Յունիբանկ ԲԲԸ), նշելով մասնակցի(ների) անուն ազգանունը:
 
Ներբեռնել օրակարգը
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel