Նոր փոփոխություն ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքում
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 14-03-2016: Ընթերցված է՝ 1288 անգամ

Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ընդունեց մարտի 14-ից մարտի 17-ի չորսօրյա նիստերի օրակարգի առաջին բաժինը, որում ներառված է ավելացված արժեքի հարկի մասին երկու փոփոխություն:

ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին.
Հայաստանի Հանրապետության
օրենքը
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ -243 - Ն օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
   /Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը և տարածվում է այդ օրվանից հետո ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման և Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից ԵՏՄ անդամ այլ պետություններում գրանցված անձանց (կամ հակառակը) ծառայությունների մատուցման գործարքների վրա:
Սույն օրենքի 1-ին հոդվածը՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով, կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարիների ընթացքում:
Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության կողմից ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների և շարժիչով այլ տրանսպորտային միջոցների համար ԵՏՄ միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի կիրառությունը սկսելու ժամկետից:/


բ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին.
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ - 118 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3.1-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի «ավտոմեքենաներ» բառից հետո լրացնել «բացառությամբ` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ավտոմեքենաների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի 2-րդ պարբերությունից հանել «,կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel