ՀՀ կառավարության 18.02.2016թ. թիվ 145-Ն որոշումը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 14-03-2016: Ընթերցված է՝ 994 անգամ

ՀՀ կառավարության որոշումը՝ Բացառապես փակ տիպի մաքսային պահեստներում պահպանվող ապրանքատեսակների ցանկը սահմանելու մասին:

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 189-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բացառապես փակ տիպի մաքսային պահեստներում պահպանվող ապրանքատեսակների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
            վարչապետ                                                                              Հ. Աբրահամյան
2016 թ. փետրվարի 23
            Երևան
Ներբեռնել հավելվածը
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel