Փոփոխություն ՀՀ կառավարության N 1779-Ն որոշման մեջ
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 14-03-2016: Ընթերցված է՝ 1191 անգամ

Հայաստանի Հանրապետության կառավարության 18.02.2016թ. թիվ 149-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1779-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 124-րդ հոդվածի 2-րդ մասին և 159-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1779-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 124-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերով.
2) որոշման 1-ին կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) կախված մաքսային ընթացակարգից` ապրանքների մաքսային հայտարարագրի հետ միասին ներկայացվող փաստաթղթերի կրճատ ցանկը` համաձայն N 4 հավելվածի:».
3) որոշման NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
4) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հայաստանի Հանրապետության
           վարչապետ                                                                                                  Հ. Աբրահամյան
 
2016 թ. փետրվարի 23
        Երևան
Ներբեռնել հավելվածները 
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel