Օրենքների նախագծերի փաթեթ ընդունված ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 15-03-2016: Ընթերցված է՝ 1199 անգամ

Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ձայների 111 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ և առաջին ընթերցմամբ ընդունվեց օրենքների նախագծերի փաթեթ, մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:

Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում առաջին քննարկված հարցը վերաբերում էր.
ա) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
բ) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,
գ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,
դ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
ե) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին:
Օրենքների նախագծերն ընդունվել են առաջին ընթերցմամբ, ձայների 111 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ :
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel