Սեմինար հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 30-03-2016: Ընթերցված է՝ 1797 անգամ

Պրոֆիկոն Ընկերությունը ապրիլի 12-ին կազմակերպում է մասնագիտական սեմինար քննարկում՝ 2016 թվականի հարկային օրենսդրության փոփոխություններ թեմայով:

Սեմինար դասընթացը կվարի փորձառու մասնագետ, ՀՀ ՖՆ որակավորված աուդիտոր
Վրեժ Մխիթարյանը
Սեմինարի ընթացքում կներկայացվեն «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին», «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Շրջանառության հարկի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2016 թվականին, ինչպես նաև վերոնշյալ օրենքներին վերաբերող ՀՀ կառավարության որոշումներում կատարված փոփոխություները և պաշտոնական պարզաբանումներ: Կներկայացվեն օրինակներ խնդիրների և դրանց հաշվապահական ձևակերպումների տեսքով, կլինեն քննարկումներ և մասնագիտական մեկնաբանություններ, հարց ու պատասխաններ:
Սեմինարի ընդհանուր տևողությունը 3 ժամ, սկիզբը ժամը 14:00-ին, Կոմիտաս 3 շենք, 39 հասցեում՝ Պրոֆիկոն ընկերության հանդիպումների սրահում: Մասնակցության տեղերը սահմանափակ են, խումբը բաղկացած է առավելագույնը տասնչորս մասնակցից: Մասնակցության արժեքը մեկ անձի համար կազմում է 20 000 ՀՀ դրամ:
Մինչև Ապրիլի 6-ը գրանցվելու դեպքում` 16 000 ՀՀ դրամ
Գրանցվելու և (կամ) մյուս բոլոր մանրամասների համար կարող եք զանգահարել 099200630 կամ 091371922 հեռախոսահամարներով (ժամը 10:30-ից 18:00), ինչպես նաև գրել profikon@proficon.am կամ info@proficon.am էլ. հասցեին:
Գրանցման վերջնաժամկետն է՝ 11.04.2016թ.
Վճարումները կարող եք կատարել բանկային փոխանցմամբ՝ Պրոֆիկոն Պլյուս ՍՊԸ, 24144001097300 հաշվեհամարին (Յունիբանկ ԲԲԸ), նշելով մասնակցի(ների) անուն ազգանունը:
Գրանցվել կարող եք նաև առցանց:    

      Ներբեռնել օրակարգը
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel