Փոփոխություն կառավարության 1262 որոշման մեջ
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 30-03-2016: Ընթերցված է՝ 1299 անգամ

2016 թվականի մարտի 17-ից ուժի մեջ է ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1262-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին թիվ 220-Ն որոշումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարի վերադարձման կարգը հաստատելու մասին» N 1262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) կարգի 9-րդ կետում «6-րդ կետով» բառերը փոխարինել «8-րդ կետով» բառերով.
2) որոշման N 1 ձևը «ակցիզային հարկը» բառերից հետո լրացնել «` ընկերության «_______» բանկում գտնվող թիվ ___________ հաշվարկային հաշվեհամարին» բառերով.
3) որոշման N 3 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ներբեռնել Ձև N 3-ը 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel