ՀՀ Ֆինանսների նախարարի նոր հրամանը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 01-04-2016: Ընթերցված է՝ 1619 անգամ

ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի N 965-ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի փետրվարի 15-ի N 80-Ն հրամանը ուժի մեջ է 2016 թվականի մարտի 25-ից և տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո կատարվող արտահանման և ներմուծման գործարքների վրա:

 Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 18 հավելվածի 2-րդ բաժնի 4-րդ և 3-րդ բաժնի 20-րդ կետերը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 8-րդ հոդվածները
Հրամայում եմ`
 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «Արտահանման և ներմուծման հարկային հայտարարագրի ձևերը հաստատելու մասին» N 965-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հրամանով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
2) հրամանով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո կատարվող արտահանման և ներմուծման գործարքների վրա:
Ներբեռնել հավելվածները

 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel