Փոփոխություն շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 01-04-2016: Ընթերցված է՝ 1184 անգամ

Այս փոփոխությունը ուժի մեջ է մտել 2016 թվականի մարտի 12-ին և տարածվում է 2015 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա և գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
 Ընդունված է 2016 թվականի փետրվարի 4-ին
 
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին
 
 Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝
 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկման` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգը չեն տարածվում հաշվետու ժամանակաշրջանում երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների վրա, որոնց մասով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով: Սույն հոդվածի իմաստով երկրորդային հումքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
2) 3-րդ մասի «1-ին և 1.1-ին մասերով» բառերը փոխարինել «1-ին, 1.1-ին և 1.2-րդ մասերով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, տարածվում է 2015 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա և գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության
               Նախագահ                                            Ս. Սարգսյան
2016 թ. փետրվարի 24
        Երևան
       ՀՕ-28-Ն
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel