փոփոխություն շրջանառության հարկի հաշվարկի ձեվում
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 02-05-2016: Ընթերցված է՝ 2033 անգամ

01.07.2016 թվականից ուժի մեջ է մտնում ՀՀ ՖՆ թիվ 128-Ն հրամանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հունվարի 23-ի N 25-ն հրամանում լրացումներ կատարելու մասին:

Հ Ր Ա Մ Ա Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
 
Հրամայում եմ`
 
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հունվարի 23-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 25-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.
1) հրամանի հավելվածի «Շրջանառության հարկի հաշվարկ»-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ կետով.
«8.2 Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտներ     »,
 
2) «Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգը»-ում`
ա. 8.1-րդ կետը «2015 թվականի 3-րդ եռամսյակից սկսած» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների և «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտների» բառերով,
բ. 8.10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.11-րդ կետով.
«8.11. Հաշվարկի 8.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտները և այդ եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը: Ընդ որում, շրջանառության հարկը հարկվող օբյեկտի նկատմամբ 2015 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների համար հաշվարկվում է 1% դրույքաչափով, իսկ 2016 թվականի 1-ին եռամսյակից սկսած` 1.5% դրույքաչափով:»,
գ. 10-րդ կետը «8-րդ կետում լրացվում է 7.10-րդ կետի հարկի գումարը» բառերից հետո լրացնել «8.2-րդ» թիվը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա:
Ներբեռնել հրամանը
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel