Տարբերությունը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 11-05-2016: Ընթերցված է՝ 3465 անգամ

Մահանում է ծեր հաշվապահը։ Նրան, ինչպես կարգն է, ընդունում է սուրբ Պետրոսը։ – Դե, հարգելիս, դու փառավոր ես ապրել, դրա համար էլ ինքդ որոշիր, ուր ես ուզում՝ դրա՞խտ, թե՞ դժոխք։ – Իսկ Դուք ինձ նախ երկուսն էլ ցույց տվեք, – խնդրում է հաշվապահը, – թե՝ չէ, գիտեմ Ձեզ, շատ անեկդոտներ եմ լսել։

Պետրոսը նախ ցույց է տալիս դժոխքը։ Նեղ սենյակ է, հաշվապահներն այնքան շատ են, որ ասեղ գցելու տեղ չկա։ Բոլորի աչքերը կարմրած են, ձեռքերը դողում են, սուրճն էլ կուլ չի գնում, շուրջբոլորը թղթերի կույտ, մեկ ժամից պետք է հաշվետվություն հանձնեն, բայց դեռ ոչինչ պատրաստ չէ։
Հաշվապահը կամաց փակում է դուռն ու քթի տակ փնթփնթում. Գիտեմ, գիտեմ, մինչև կոկորդ կուշտ եմ։
Նրան ցույց են տալիս դրախտը։ Ըստ էության, նույն տեսարանն է։ Դարձյալ փոքր սենյակ, տանջված մարդիկ, տեխնիկան դավաճանում է, համակարգիչը վիրուս ունի … Հաշվետվությունն էլ պահանջում են կես ժամից, բայց դեռ ծովի չափ գործ կա։
Հաշվապահը հետ է փախչում դրախտից, նորից հայացք է գցում դժոխքի կողմն ու զարմացած հարցնում Պետրոսին.
– Բայց ո՞րն է տարբերությունը։
– Տարբերությունն այն է, որ նրանք, – դրախտի կողմը ցույց տալով՝ ասում է Պետրոսը, – հաշվետվությունը կհասցնեն։
 


Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel