ԱԱՀ օրենսդրական փոփոխություններ
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 27-05-2016: Ընթերցված է՝ 4566 անգամ

Հաշվի առնելով ԱԱՀ և շրջանառության հարկի մասին օրենքներում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից, Պրոֆիկոն ընկերությունը կազմակերպում է սեմինար քննարկում «ԱԱՀ պրակտիկ հարցեր» թեմայով:

2016 թվականի հուլիսի 1-ից կգործի ԱԱՀ մասին օրենքի 20.1 հոդվածի դրույթները և ՀՀ կառավարության 2010 թվականի թիվ 1504-Ն որոշմամբ սահմանված անվավեր, չեղյալ և ճշգրտող հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգը: Վերոնշյալ փոփոխությունների հետ կապված փոփոխվել է նաև ԱԱՀ հաշվարկի լրացման կարգը:
Փոփոխություն է կատարվել նաև շրջանառության հարկի հաշվարկի լրացման կարգում:
Կազմակերպվող սեմինար քննարկումը կվարի փորձառու մասնագետ, ՀՀ ՖՆ որակավորված աուդիտոր
Վրեժ Մխիթարյանը
Սեմինարի ընթացքում կներկայացվեն «Ավելացված արժեքի հարկի մասին», «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» և «Շրջանառության հարկի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից, ինչպես նաև վերոնշյալ օրենքներին վերաբերող ՀՀ կառավարության որոշումներում, հրամաններում կատարված փոփոխություները, կներկայացվեն օրինակներ՝ խնդիրների և դրանց հաշվապահական ձևակերպումների տեսքով, կլինեն քննարկումներ և մասնագիտական մեկնաբանություններ, հարց ու պատասխաններ:
Սեմինարի ընդհանուր տևողությունը 2.5 ժամ, հունիսի 14-ին, ժամը 17:30-ին, Կոմիտաս 3 շենք, 39 հասցեում՝ Պրոֆիկոն ընկերության հանդիպումների սրահում: Մասնակցության տեղերը սահմանափակ են, խումբը բաղկացած է առավելագույնը տասնչորս մասնակցից: Մասնակցության արժեքը մեկ անձի համար կազմում է 20 000 ՀՀ դրամ:
Գրանցվելու և (կամ) մյուս բոլոր մանրամասների համար կարող եք զանգահարել 099200630 կամ 091371922 հեռախոսահամարներով (ժամը 10:30-ից 18:00), ինչպես նաև գրել proficon@proficon.am կամ info@proficon.am էլ. հասցեին:
Գրանցման վերջնաժամկետն է՝ 13.06.2016թ.
Վճարումները կարող եք կատարել բանկային փոխանցմամբ՝ Պրոֆիկոն Պլյուս ՍՊԸ, 24144001097300 հաշվեհամարին (Յունիբանկ ԲԲԸ), նշելով մասնակցի(ների) անուն ազգանունը:
Գրանցվել կարող եք նաև առցանց: 
        
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel