Ավարտվեց ԱԱՀ օրենսդրական փոփոխություններ թեմայով սեմինար քննարկումը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 25-06-2016: Ընթերցված է՝ 1514 անգամ

2016թ. Հունիսի 14-ին Պրոֆիկոն ընկերության հանդիպումների սրահում կայացավ «2016 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ԱԱՀ օրենսդրական փոփոխություններ» թեմայով սեմինար քննարկումը:

2016 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում ԱԱՀ մասին օրենքի 20.1 հոդվածի դրույթները և ՀՀ կառավարության 2010 թվականի թիվ 1504-Ն որոշմամբ սահմանված անվավեր, չեղյալ և ճշգրտող հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգը: Փոփոխությունների հետ կապված փոփոխվել է նաև ԱԱՀ հաշվարկի լրացման կարգը:
     Փոփոխություն է կատարվել նաև շրջանառության հարկի հաշվարկի լրացման կարգում, կապված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում կատարված փոփոխության հետ:
Սեմինար քննարկումը վարեց փորձառու մասնագետ, ՀՀ ՖՆ որակավորված աուդիտոր Վրեժ Մխիթարյանը: Սեմինարին մասնակցեցին մի շարք ճանաչված հեղինակավոր ընկերությունների գլխավոր հաշվապահներ, հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ, ֆիզիկական անձիք: Սեմինար դասընթացի ընթացքում ներկայացվեց «Ավելացված արժեքի հարկի մասին», «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» և «Շրջանառության հարկի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից, ինչպես նաև վերոնշյալ օրենքներին վերաբերող ՀՀ կառավարության որոշումներում, հրամաններում կատարված փոփոխություները, ներկայացվեցին օրինակներ՝ խնդիրների և դրանց հաշվապահական ձևակերպումների տեսքով: Անմասն չմնացին մասնագիտական քննարկում-մեկնաբանություններն ու փորձի փոխանակումը, հարց ու պատասխանները:
 Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է թեմատիկ սեմինարներ հաշվապահի աշխատանքին աջակից լինելու համար:
Լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel