Փաթեթ 3: Հաշվապահական հաշվառում եվ հարկային օրենսդրություն
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 18-11-2016: Ընթերցված է՝ 10775 անգամ

Սկսնակների համար նախատեսված այս դասընթացը հնարավորություն է ընձեռնում ուսանողին տիրապետել ընդհանուր հաշվապահական հաշվառմանը և նրա պրակտիկ կիրառմանը ընկերություններում:

Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝
  1. Ֆինանսական հաշվառում՝ 38 ժամ
  2. Կրկնակի գրանցում (հաշվային պլան)` 12 ժամ
  3. ՀՀ հարկային օրենսդրություն` 26 ժամ
  4. Հայկական ծրագրեր` ՀԾ-6 24 ժամ
Դասընթացը ավարտելուց հետո դուք կարող եք`
  1. Ընկերություններում վարել հաշվապահական հաշվառում ՀԾ-6 ծրագրի միջոցով
  2. Կազմել և հարկային մարմին ներկայացնել պահանջվող հաշվարկ հաշվետվությունները, այդ թվում էլեկտրոնային եղանակով
  3. Դուրս գրել հարկային հաշիվներ կամ այլ հաշվարկային փաստաթղթեր e-Invoicing ծրագրի օգնությամբ
  4. Ինչպես նաև վարել դուրս գրված և ստացված հաշիվների հաշվառումը:
Դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է 100 ժամ: Դասընթացները անց են կացվում երեկոյան ժամերին՝ շաբաթական 3 անգամ, երեքական ժամով: Դասընթացի տևողությունը չորս ամիս է, խմբում ուսանողների առավելագույն թվաքանակը՝ 14 ուսանող (ՀԾ-6 ծրագրի ուսուցման ժամանակ խումբը կկիսվի երկու մասի՝ յուրաքանչյուր խմբում առավելագույնը 7 ուսանող):
Դասընթացի ավարտից հետո՝
  1. Անց են կացվում քննություններ
  2. Տրվում է մասնակցության հավաստագիր
  3. Ըստ ցանկության, արդյունքների հիման վրա լավագույններին հնարավորություն է ընձեռնվում գիտելիքները խորացնելու պրակտիկ հաշվապահության մեջ:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք՝ Գրանցվելու համար սեղմեք այստեղ:

 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel