Կատարյալ լուծում Ձեր բիզնեսի համար

Մենք կարգավորում ենք ձեր ֆինանսները, դուք կենտրոնանում եք ձեր հաջողության վրա:

Մեր մասին

«Պրոֆիկոն» - ը հիմնադրվել է 2006թ. փետրվարի 14-ին:

Առաջին տարիներին մատուցել է հաշվապահական հաշվառման վարման ծառայություններ, հարկային և հաշվապահական խորհրդատվություն, տնտեսական խորհրդատվություն, գործարար ծրագրերի մշակում և տնտեսական ոլորտի այլ ծառայություններ: Ապահովելով կատարած աշխատանքների բարձր որակ և առաջնորդվելով ընտրված վարքագծի կանոններով, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել բարձր վարկանիշ:

Ընկերությունը մատուցում է հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ։ Ընդլայնելով մատուցվող ծառայությունների շրջանակները, «Պրոֆիկոնը» 2009թ.-ից իրականացնում է նաև գնահատման աշխատանքներ և 2011 թ.-ից ստանձնել է հարկային և հաշվապահական օրենսդրության փոփոխությունների իրազեկման պարտականությունը։

Մեր Ծառայությունները

Լիցենզիաներ

2009 թվականին ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ընկերությունը ստացել է աուդիտորական գործունեության իրականացման լիցենզիա և ծավալել աուդիտորական գործունեություն մի շարք հեղինակավոր կազմակերպություններում։ Ձեռք բերելով մեծ հեղինակություն և բարձր վարկանիշ աուդիտորական շուկայում ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել գնահատման ոլորտում և 2010 թվականին ՀՀ ԿԱ ԱԳ ԿՊԿ-ի կողմից ստացել անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիա։

«Պրոֆիկոն» - ը տրամադրում է

փորձագիտական հաշվապահական ծառայություններ՝ օգնելու բիզնեսին կառավարել իրենց ֆինանսները և հասնել իրենց նպատակներին:

  • Ընկերության կողմից մատուցվող հաշվապահական հաշվառման ծառայությունները իր մեջ ներառում են. Փոքր ու միջին ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարում համաձայն ՓՄԿՖՀՄ Ստանդարտների. Խոշոր կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարում համաձայն ՖՀՄ Ստանդարտների: Հարկային և միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում: Հարկային հաշվարկ հաշվետվությունների պատրաստում և ուղարկում, հիմնականում էլեկտրոնային եղանակով: Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում օգտագործողներին (հիմնադիրներ, բանկեր, այլ օգտագործողներ) Կադրային հաշվառում. Աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կազմում համաձայն գործող օրենսդրության, աշխատաժամանակի, արձակուրդայինների ու անաշխատունակության նպաստների հաշվառում: Աշխատավարձի հաշվարկ, վճարումների (բանկային փոխանցումով և կանխիկ) կազմում և այլն: Ֆինանսական վերլուծություններ. Կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի համար նախորդ տարվա կամ նախորդ մի քանի տարվա եկամուտների և ծախսերի վերլուծություն, շահութաբերության մակարդակի փոփոխություն, ֆինանսական վիճակի ներկայացում, նախորդ տարիների ազդեցությունը ապագա գործունեության վրա: Հարկերի պլանավորում և օպտիմալացում. Հարկերի վճարման օպտիմալացում (եկամուտների և ծախսերի ճիշտ պլանավորում), հարկային վճարումների պլանավորում ամբողջ տարվա համար խուսափելով վճարումների տատանումներից ու ֆինանսական բարդույթներից: Բիզնես պլանների կազմում. Համագործակցելով Ձեր կազմակերպության մասնագետների հետ, բիզնես պլանների կազմում ապագա ակընկալվող շրջանառության կամ կազմակերպության նոր գործունեության ծավալման ակընկալվող արդյունքների մասին:

  • Բացի բուն հաշվապահական ծառայությունների մատուցումից ընկերությունը մատուցում է նաև նույն բնագավառում խորհրդատվական ծառայություններ. Այն է, եթե Ձեր կազմակերպությունում արդեն կա գործող հաշվապահական բաժին, մենք կարող ենք մատուցել խորհրդատվական ծառայություններ կազմվող հաշվարկ, հաշվետվությունների վերաբերյալ, առաջացող հարկային, հաշվապահական հարցերի վերաբերյալ և տալ սպառիչ պատասխաններ Ձեր կողմից նեկայացվող բոլոր հարցերին: Խորհրդատվական ծառայությունները մատուցվում են մեր աշխատակիցների, Ձեր հաշվապահական հաշվառման բաժին պարբերաբար այցելությունների միջոցով: Մատուցվում են խորհրդատվական ծառայություններ ֆինանսական հաշվետվությունների կազմման հարցում: Կաջակցենք Ձեզ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտագործողների համար կազմվող ֆինանսական և այլ հաշվետվությունների պատրաստման հարցում: Խորհրդատվական ծառայությունները իրենց մեջ ներառում են նաև հաշվապահական կամ ներքին հաշվառման ծրագրերի ներդրման և հետագա շահագործման հետ կապված աջակցություն

  • Ընկերությունը կատարում է գնահատման աշխատանքներ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց պատվերով: Մատուցվող գնահատման ծառայությունները իր մեջ ներառում են ակտիվների գնահատում (անշարժ և շարժական գույք, ոչ նյութական ակտիվներ այլ ակտիվներ), կազմակերպությունների ֆինանսական վիճակի գնահատում (սեփական կապիտալ, բաժնետոմսեր), պարտավորությունների և բիզնեսի գնահատում համաձայն միջազգային ստանդարտների: Ինչպես նաև իրականացնում է ներդրումների արդյունավետության, ակտիվների և պարտավորությունների իրական արժեքների որոշման (արժեվորման, արժեզրկման) գնահատման աշխատանքներ: Կաջակցենք գնահատման արդյունքների հաշվապահական և հարկային ձևակերպումների հարցում:

  • Օգտվելով մեր կողմից առաջարկվող ֆինանսական վերլուծությունների ծառայություններից Դուք տեղեկացված կլինեք Ձեր գործունեության ուժեղ և թույլ կողմերին: Առաջարկվող ծառայությունների այս փաթեթը իր մեջ ներառում է մասնավորապես փորձնական հաշվեկշռի և ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրում, հարկային և այլ հաշվետվությունների ուսումնասիրում, առկա ռիսկերի բացահայտում, դրանց հնարավոր և արդյունավետ լուծումների առաջարկում: Ինչպես նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գործունեության հետ կապված եկամուտների և ծախսերի արդյունավետության հետազոտություն, ներքին վերահսկողության համակարգերի դիտարկում և վերլուծություն: Վերլուծական աշխատանքների շնորհիվ դիտարկվում է Ձեր գործունեության ավտոմատացման և ճիշտ պլանավորման համակարգերի, ծրագրային ապահովման, կառավարչական և այլ մեխանիզմների կիրառման արդյունավետությունը: Վերլուծության արդյունքում տրամադրվում է կատարված աշխատանքների և առաջարկների վերաբերյալ հաշվետվություն: Կաջակցենք ի հայտ եկած խնդիրների լուծման հարցում:

  • Ընկերությունն առաջարկում է կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին կորպորատիվ ծառայությունների փաթեթներ, որը իր մեջ ներառում է օրենսդրական աջակցություն գործունեությունը սկսելու, վերսկսելու, այլ գործունեության ճյուղեր բացելու, ընկերությունների գործունեության դադարեցման կամ լուծարման գործընթացներ: Ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի բացում և գրանցում պետական ռեգիստրում, հարկային և այլ պետական մարմիններում: Կանոնադրության կազմում պարզ ընթացակարգով կամ Ձեր ցանկությամբ հավելյալ բաժինների, հոդվածների, կետերի ավելացմամբ: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գործունեության հետ կապված վստահագրերի, լիցենզիաների և այլ պարտադիր փաստաթղթերի ձևակերպման հետ կապված օրենսդրական աջակցություն: Կազմակերպությունների լուծարման հետ կապված ֆինանսական հաշվետվությունների կազմման աջակցություն: Լուծարային ստուգման հետ կապված օրենսդրական աջակցություն: Սկսնակ և գործող կամակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գործունեության հետ կապված ցանկացած տիպի օրենսդրական աջակցություն:

 

Կապ մեզ հետ

ՀԱՍՑԵ:

Երևան, Մամիկոնյանց 15, 3

ԶԱՆԳԱՀԱՐԵՔ ՄԵԶ:

+37496244040 | +37499200630

Loading
Your message has been sent. Thank you!