Փոփոխություն «Մաքսային կարգավորման մասին» օրենքում
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 18-11-2016: Ընթերցված է՝ 1112 անգամ

2016 թվականի նոյեմբերի 5-ից ուժի մեջ է մտել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին 28.09.2016թ. ՀՕ-146-Ն օրենքը:

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասը «մաքսային ներկայացուցիչների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ անձանց» բառերով:
 
Հոդված 2. Օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
 
«6) մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:»:
 
Հոդված 3. Օրենքի 157-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
 
Հոդված 4. Օրենքի 158-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
 
«Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
 
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel