Ծառայություններ

Պրոֆիկոնը առաջարկում է
boost
Հաշվապահություն, խորհրդատվություն

    Ընկերությունն առաջարկում է կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին հաշվապահական հաշվառման ծառայություններ, կադրային հաշվառում, հարկային և միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, ինչպես նաև իրականացնում է ֆինանսական վերլուծություն, հարկերի պլանավորում և օպտիմալացում, բիզնես պլանների կազմում, ներքին և այլ հաշվետվությունների պատրաստում։
    Այս ամենից բացի, ընկերությունն առաջարկում է խորհրդատվական ծառայություններ հաշվապահական և հարկային հաշվառման, հարկերի օպտիմալացման, ֆինանսական, հարկային և այլ ներքին հաշվետվությունների պատրաստման, բիզնեսի պլանավորման ու վերլուծության և այլ բնագավառներում։
    Ծառայությունները մատուցվում են պատշաճ որակով՝ համապատասխան որակավորում և փորձ ունեցող մասնագետների կողմից։

Ավելին
yellow-triangel sky-triangel
boost
Սեմինարներ, դասընթացներ

    Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման սեմինարներ հարկային և հաշվապահական օրենսդրությունների փոփոխությունների, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների վերաբերյալ՝ գործող հաշվապահների և ֆինանսիստների համար։ Սեմինարների ժամանակ ներկայացվում են ոլորտին վերաբերվող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունները, քննարկվում պրակտիկ հարցեր՝ գործնական օրինակների և խնդիրների տեսքով։ Ընկերությունը անցկացնում է հաշվապահական և հարկային դասընթացներ գործող և սկսնակ հաշվապահների համար, ինչպես նաև նախապատրաստում ՀՀ ՖՆ որակավորման քննություններին։ Դասընթացները անցկացվում են երեկոյան ժամերին՝ դասավանդման մեծ փորձարություն և համապատասխան որակավորումներ ունեցող դասախոսների կողմից։

Ավելին
boost
Գնահատում, վերլուծություն

    Ընկերությունը իրականացնում է գույքի, այլ իրավունքների, կազմակերպությունների ակտիվների, պարտավորությունների և կապիտալի իրական արժեքների որոշման և արժեզրկման գնահատման աշխատանքներ։
    Կատարում է նաև ֆինանսական վերլուծություններ և բիզնես գնահատում, աջակցում կազմակերպություններին հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին (ՀՀՄՍ) համապատասխան գնահատման արդյունքների գործառնությունների ձևակերպման հարցում։
    Գնահատման աշխատանքները կատարվում են միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ոլորտի փորձառու և որակավորված մասնագետների կողմից։

Ավելին
boost
Օրենսդրական աջակցություն

Ընկերությունը առաջարկում է իր աջակցությունը կազմակերպություններին օրենսդրական պահանջների պահպանման հարցում։ Իրականացնում է աշխատանքային, քաղաքացիարիավական և այլ պայմանագրերի կազմման, ներքին և այլ իրավական ակտերի սահմանման, հաշվառման և այլ գրանցամատյանների կազմման, բաժնետոմսերի և այլ մասնակցությունների առք ու վաճառքի, կազմակերպությունների վերակազմակերպման և բաժնետոմսերի կոնսոլիդացման, Ընկերությունների բացման և լուծարման, կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կատարման և գրանցման, կապիտալի ավելացման և նվազեցման և համանման այլ աշխատանքներ։ Առաջարկվող աշխատանքները Ընկերությունը կատարում է իր մասնագետների միջոցով կամ խորհրդատվության և ցուցումների միջոցով ուղղորդում ինքնուրույն կատարման։

Ավելին