Սեմինար քննարկում հարկային օրենսգրքի դրույթների վերաբերյալ
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 01-02-2017: Ընթերցված է՝ 2418 անգամ

Պրոֆիկոն Ընկերությունը սույն թվականի փետրվարի 11-ին կազմակերպում է մասնագիտական սեմինար քննարկում՝ «Հարկային օրենսգրքի 2017 թվականի հունվարի 01-ից ուժի մեջ մտնող դրույթներ» ,«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը թեմաներով:

Սեմինար քննարկումը կվարի փորձառու մասնագետ, ՀՀ ՖՆ որակավորված աուդիտոր
Վրեժ Մխիթարյանը
Սեմինարի ընթացքում կներկայացվեն ՀՀ «Հարկային օրենսգրքի» անցումային դրույթներով սահմանված, 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող մասերը,
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային հաշվառմանն առնչվող մասերը:
Կլինեն օրինակներ խնդիրների և դրանց հաշվապահական ձևակերպումների տեսքով, ինչպես նաև քննարկումներ և մասնագիտական մեկնաբանություններ, հարց ու պատասխաններ:
Սեմինարի ընդհանուր տևողությունը 3 ժամ, սկիզբը ժամը 15:30-ին, Կոմիտաս 3 շենք, 39 հասցեում՝ Պրոֆիկոն ընկերության հանդիպումների սրահում: Մասնակցության տեղերը սահմանափակ են:
Մասնակցության արժեքը մեկ անձի համար կազմում է 25 000 ՀՀ դրամ:
Մինչև փետրվարի 6-ը գրանցվելու և վճարելու դեպքում` 20 000 ՀՀ դրամ:
 
Գրանցվելու և (կամ) մյուս բոլոր մանրամասների համար կարող եք զանգահարել 099200630 կամ 091371922 հեռախոսահամարներով (ժամը 10:30-ից 18:00),
ինչպես նաև գրել info@proficon.am կամ proficon@proficon.am  էլ. հասցեներին:
Գրանցման վերջնաժամկետն է՝ 10.02.2017թ.
Վճարումները կարող եք կատարել բանկային փոխանցմամբ՝ Պրոֆիկոն Պլյուս ՍՊԸ, 24144001097300 հաշվեհամարին (Յունիբանկ ԲԲԸ), նշելով մասնակցի(ների) անուն ազգանունը:
 Գրանցվել կարող եք նաև առցանց: 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel