Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 09-03-2017: Ընթերցված է՝ 9040 անգամ

Պրոֆիկոն ընկերությունը կազմակերպում է խորացված դասընթաց գլխավոր հաշվապահների, աուդիտորների և այլ ֆինանսական մասնագետների համար 2018թ. հունվարի մեկից ուժի մեջ մտնող «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» թեմայով:

Մասնագետների համար նախատեսված այս դասընթացը հնարավորություն է ընձեռում տիրապետել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին և նրա պրակտիկ կիրառմանը:
Դասընթացի ընթացքում ներկայացվում են ինչպես Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, այնպես էլ նրա կիրառկման հետ կապված ենթաօրենսդրական ակտերը: Հարկային օրենսդրության առավել բարդ կիրառություն ունեցող դրույթները կներկայացվեն նաև խնդիրների, օրինակների և հաշվապահական ձևակերպումների տեսքով:
Թեմաների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 4 ամիս, ժամաքանակը՝ 102 ժամ: Դասընթացները անց են կացվում  «Մակկոնի» բիզնես կենտրոնում, Նաիրի Զարյան 73/1 հասցեում, շաբաթական անգամժամով, երեկոյան ժամերին, ինչը հնարավորություն է ընձեռնում մասնագետներին առանց աշխատանքից կտրվելու խորացնել մասնագիտական գիտելիքները:  Խմբում ուսանողների առավելագույն թվաքանակը՝ 20 մարդ:
Դասընթացի ավարտից հետո տրվում է մասնակցության հավաստագիր:
 Դասընթացը կվարի ոլորտի փորձառու մասնագետ՝ Վրեժ Մխիթարյանը:
 Դասընթացի արժեքը՝ 200.000 ՀՀ ԴՐԱՄ, վճարումը՝ փուլերով:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք՝
գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ info@proficon.am կամ proficon@proficon.am, ինչպես նաև զանգահարել 099200630 կամ 091371922 հեռախոսահամարներով:
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel