Հաշվապահական հաշվառում եվ հարկային օրենսդրություն սկսնակների համար
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 29-03-2017: Ընթերցված է՝ 14373 անգամ

Պրոֆիկոն ընկերությունը կազմակերպում է խորացված դասընթաց սկսնակ հաշվապահների, ուսանողների և հաշվապահություն սովորել ցանկացողների համար՝ «Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն» թեմայով:

Սկսնակների համար նախատեսված այս դասընթացը հնարավորություն է ընձեռնում ուսանողին տիրապետել ընդհանուր հաշվապահական հաշվառմանը և նրա պրակտիկ կիրառմանը ընկերություններում:
Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝
  1. Ֆինանսական հաշվառում՝ 40 ժամ
  2. Կրկնակի գրանցում (հաշվային պլան)` 12 ժամ
  3. ՀՀ հարկային օրենսդրություն` 26 ժամ
  4. Հայկական ծրագրեր` ՀԾ-6 24 ժամ
Դասընթացը ավարտելուց հետո դուք կարող եք`
  1. Ընկերություններում վարել հաշվապահական հաշվառում ՀԾ-6 ծրագրի միջոցով,
  2. Կազմել և հարկային մարմին ներկայացնել պահանջվող հաշվարկ հաշվետվությունները, այդ թվում էլեկտրոնային եղանակով,
  3. Դուրս գրել հարկային հաշիվներ կամ այլ հաշվարկային փաստաթղթեր e-Invoicing ծրագրի օգնությամբ,
  4. Ինչպես նաև վարել դուրս գրված և ստացված հաշիվների հաշվառումը:
Դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 3.5 ամիս, ժամաքանակը՝ 102 ժամ: Դասընթացները անց են կացվում Պրոֆիկոն ընկերության հանդիպումների սրահում, Կոմիտաս 3 39 հասցեում,  շաբաթական անգամ3 ժամով, երեկոյան ժամերին, ինչը հնարավորություն է ընձեռնում աշխատող մասնակիցներին առանց աշխատանքից կտրվելու խորացնել մասնագիտական գիտելիքները կամ ձեռք բերել նոր մասնագիտություն: Խմբում ուսանողների առավելագույն թվաքանակը՝ 14 ուսանող (ՀԾ-6 ծրագրի ուսուցման ժամանակ խումբը կկիսվի երկու մասի՝ յուրաքանչյուր խմբում առավելագույնը 7 ուսանող):
Դասընթացի ավարտից հետո՝
  1. Տրվում է մասնակցության հավաստագիր
  2. Ըստ ցանկության, անց են կացվում քննություններ և արդյունքների հիման վրա լավագույններին հնարավորություն է ընձեռնվում գիտելիքները խորացնելու պրակտիկ հաշվապահության մեջ:
Դասընթացը կվարի ոլորտի փորձառու մասնագետ՝ Մարինե Մանուչարյանը:
 Դասընթացի արժեքը՝ 125.000 ՀՀ ԴՐԱՄ, վճարումը՝ փուլերով:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք՝
գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ info@proficon.am կամ proficon@proficon.am, ինչպես նաև զանգահարել 099200630 կամ 091371922 հեռախոսահամարներով:
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel