հարկային հաշվառում նոր դասընթաց
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 30-08-2018: Ընթերցված է՝ 3391 անգամ

Պրոֆիկոն ընկերությունը կազմակերպում է պրակտիկ դասընթաց գլխավոր հաշվապահի օգնականների, աուդիտորի օգնականների, հաշվապահների և այլ ֆինանսական մասնագետների համար «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրություն» թեմայով։

Գործող հաշվապահների և հաշվետարների համար նախատեսված այս դասընթացը հնարավորություն է ընձեռնում տիրապետել ընդհանուր Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը և նրա պրակտիկ կիրառմանը կազմակերպություններում:
Դասընթացի ընթացքում ներկայացվում են ինչպես Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, այնպես էլ նրա կիրառկման հետ կապված ենթաօրենսդրական ակտերը, ինչպես նաև հարկային հաշվետվողականության մանրամասները: Հարկային օրենսդրության առավել բարդ կիրառություն ունեցող դրույթները կներկայացվեն նաև խնդիրների, օրինակների և հաշվապահական ձևակերպումների տեսքով:
Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝
1․ Հարկային օրենսդրություն՝ 45 ժամ
2․ Գործնական պարապմունքներ՝ 18 ժամ
Դասընթացը ավարտելուց հետո դուք կարող եք`
1․ Վարել կազմակերպության հարկային հաշվառումը համաձայն գործող օրենսդրության,
2․ Կազմել և հարկային մարմին ներկայացնել պահանջվող հաշվարկ հաշվետվությունները, այդ թվում էլեկտրոնային եղանակով,
3․ Օգտվել հարկային մարմնի էլեկտրոնային համակարգերից
 
Թեմաների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 3 ամիս, ժամաքանակը՝ 63 ժամ: Դասընթացները անց են կացվում  «Մակկոնի» բիզնես կենտրոնում, Նաիրի Զարյան 73/1 հասցեում, շաբաթական 2 անգամ3 ժամով, երեկոյան ժամերին, ինչը հնարավորություն է ընձեռնում մասնագետներին առանց աշխատանքից կտրվելու խորացնել մասնագիտական գիտելիքները:  Խմբում ուսանողների առավելագույն թվաքանակը՝ 24 մարդ:
Դասընթացի ավարտից հետո տրվում է մասնակցության հավաստագիր:
 Դասընթացը կվարի ոլորտի փորձառու մասնագետ՝ Սուրեն Մելիքբեկյանը:
 Դասընթացի արժեքը՝ 120.000 ՀՀ ԴՐԱՄ, վճարումը՝ փուլերով:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք՝
գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ info@proficon.am կամ proficon@proficon.am, ինչպես նաև զանգահարել 096244040 հեռախոսահամարով:

 
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel