Սեմինար քննարկում՝ Շահութահարկ թեմայով, ՀՀ Հարկային Օրենսգրքի փոփոխություններին համապատասխան
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 20-03-2019: Ընթերցված է՝ 1976 անգամ

Պրոֆիկոն Ընկերությունը սույն թվականի ապրիլի 2-ին, 4-ին, 5-ին և 6-ին կազմակերպում է քառօրյա մասնագիտական սեմինար քննարկում՝ «Շահութահարկ» թեմայով, ՀՀ Հարկային Օրենսգրքի փոփոխություններին համապատասխան։

Սեմինար քննարկումը կվարի ոլորտի փորձառու մասնագետ Սեմինարի ընթացքում կներկայացվեն ՀՀ Հարկային օրենսգրքի շահութահարկին վերաբերող մասերը, ինչպես նաև անցումային դրույթներով սահմանված առանձնահատկությունները։ Կլինեն օրինակներ խնդիրների և դրանց հաշվապահական ձևակերպումների տեսքով, ինչպես նաև քննարկումներ և մասնագիտական մեկնաբանություններ, հարց ու պատասխանների ձևաչափով, որոնք կօգնեն Ձեզ 2018 թվականի շահութահարկի ճշգրիտ հաշվարկման և հաշվարկի լրացման հարցերում։
Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Սեմինարի ընդհանուր տևողությունը 3 ժամ, սկիզբը ժամը 18:30-ին, Կոմիտաս 3 շենք, 39 հասցեում՝ Պրոֆիկոն ընկերության հանդիպումների սրահում: Մասնակցության տեղերը սահմանափակ են:
Մասնակցության արժեքը մեկ անձի համար կազմում է 36 000 ՀՀ դրամ:
Մինչև մարտի 27-ը գրանցվելու և վճարելու դեպքում` 30 000 ՀՀ դրամ:
 
Գրանցվելու և (կամ) մյուս բոլոր մանրամասների համար կարող եք զանգահարել  096244040 կամ  099200630 հեռախոսահամարներով (ժամը 10:30-ից 18:00),
ինչպես նաև գրել info@proficon.am   էլ. հասցեին:
Գրանցման վերջնաժամկետն է՝ 01.04.2019թ.
Վճարումները կարող եք կատարել բանկային փոխանցմամբ՝ Պրոֆիկոն Պլյուս ՍՊԸ, 24144001097300 հաշվեհամարին (Յունիբանկ ԲԲԸ), նշելով մասնակցի(ների) անուն ազգանունը:
 Գրանցվել կարող եք նաև առցանց: 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel