ՀՀ Ֆինանսների նախարարի 30.10.2015թ. թիվ 740-Ն հրամանը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 21-02-2016: Ընթերցված է՝ 1064 անգամ

Հրաման հարկային մարմնի և մասնակիցների ռեեստր վարողի միջև տեղեկատվության փոխանակման ընթացքում առաջացած սխալների շտկման գործընթացի տեխնիկածրագրային և ընթացակարգային հարցերը կարգավորելու կարգը հաստատելու մասին:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 74-Ն որոշման հավելվածի 4.1-ին կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման 14-րդ կետի 4-րդ ենթակետով.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել հարկային մարմնի և մասնակիցների ռեեստր վարողի միջև տեղեկատվության փոխանակման ընթացքում առաջացած սխալների շտկման գործընթացի տեխնիկածրագրային և ընթացակարգային հարցերը կարգավորելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 
 
ՀՀ ֆինանսների նախարար                                                                          Գ. Խաչատրյան

Ներբեռնել հավելվածը
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel