ՀՀ Ֆինանսների նախարարի 08.01.2016թ. թիվ 3-Ն հրամանը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 26-02-2016: Ընթերցված է՝ 2033 անգամ

Հանրային հատվածի կազմակերպություններում նոր հիմնական միջոցների և սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները սահմանելու մասին:

Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետը, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 1-ին ենթակետով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել հանրային հատվածի կազմակերպություններում`
1) նոր հիմնական միջոցների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները` համաձայն հավելված 1-ի.
2) սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները` համաձայն հավելված 2-ի:
2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին հավելվածով հիմնական միջոցների մաշվածության հաշվարկման համար սահմանված նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները չեն տարածվում ռազմական տեխնիկայի և փոքրարժեք կամ արագամաշ առարկաների վրա:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Ժամանակավոր պաշտոնակատար`                                         Պ. Սաֆարյան
Ներբեռնել հավելվածները
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel