12.02.2016թ. կայացավ առաջին սեմինար քննարկումը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 26-02-2016: Ընթերցված է՝ 1191 անգամ

2016թ. Փետրվարի 12-ին Օպերա Սուիթ հյուրանոցում կայացավ Պրոֆիկոն ընկերության կազմակերպած «2016 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրեսդրության փոփոխություններ» թեմայով սեմինար քննարկումը:

Սեմինար քննարկումը վարեց Պրոֆիկոն ընկերության ֆինանսական տնօրեն, ՀՀ ՖՆ որակավորված աուդիտոր, ՀՀԱԱ խորհիդի  անդամ՝ Վրեժ Մխիթարյանը: Սեմինարին մասնակցեցին մի շարք ճանաչված հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ, հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություններ, ֆիզիկական անձիք: Սեմինարի ընթացքում ներկայացվեց «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին», «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Շրջանառության հարկի մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները, որոնք հիմնականում ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի մեկից: Ներկայացվեց նաև վերոնշյալ օրենքներին վերաբերող ՀՀ կառավարության որոշումներ և պաշտոնական պարզաբանումներ:
Քննարկվեցին ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, որոնք հարկային օրենսդրության մեջ չունեն հստակ լուծումներ, ինչպես նաև գրություններ ուղարկված ՀՀ ՖՆ պարզաբանումներ ստանալու համար:
Սեմինար քննարկման ժամանակ իր կարևորագույն տեղն ունեցավ նաև հարց ու պատասխանը, որը օգնեց մասնակիցներին կողմնորոշվելու առավել բարդ հարցերում և պրակտիկ կիրառման մեջ:
Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է թեմատիկ սեմինարներ հաշվապահի աշխատանքին աջակից լինելու համար:

Լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel