Աշխատանքային օրերի տեղափոխություն
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 26-02-2016: Ընթերցված է՝ 1023 անգամ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի թիվ 133-Ա որոշման՝ 2016 թվականի մարտի 7-ի աշխատանքային օրվա փոխարեն կաշխատենք 2016 թվականի մարտի 12-ին՝ շաբաթ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ

18 Փետրվար 2016, 133 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2016 թվականի մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի մարտի 12-ը` շաբաթ օրը:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

                                                                                                                    Հովիկ Աբրահամյան
 


Ներբեռնել կառավարության որոշումը
 



 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel