Հետաքրքրաշարժ տնտեսագիտություն
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 27-02-2016: Ընթերցված է՝ 1437 անգամ

Փոքրիկ քաղաք եկավ մի հարուստ զբոսաշրջիկ: Հյուրանոցի տիրոջը 100 դոլար գրավ թողնելով՝ բարձրացավ սենյակ ընտրելու: Հյուրանոցի տերն, առանց ժամանակ կորցնելու, վերցրեց թղթադրամն ու վազեց մսավաճառի մոտ՝ պարտքերը վճարելու:

Մսավաճառն էլ անմիջապես վազեց անասնապահի մոտ՝ իր պարտքը վճարելու: Անասնապահն էլ, փողը  ստանալուն պես, գնաց ավտովերանորոգման արհեստանոց՝ իր պարտքը վճարելու: Արհեստանոցի տերն էլ փողը ստացավ ու վճարեց խանութի պարտքը ապառիկ գնած մթերքի դիմաց: Խանութի տիրոջը ապառիկով «սպասարկել» էր քաղաքում հայտնի մի աղջիկ, ուստի շտապեց այդ պարտքը վճարելու: Այդ աղջիկն էլ, փողը ստանալուն պես, վազեց հյուրանոցի տիրոջ մոտ: Նա իր հաճախորդներին սպասարկելու համար ապառիկով սենյակ էր վերցրել: Երբ հյուրանոցի տերն էլ իր պարտքը ստացավ, աստիճաններով ներքև իջնող զբոսաշրջիկն ասաց, որ հարմար սենյակ չի գտել, ուստի գրավը հետ է վերցնում:

Հետաքրքիր է, որ ոչ ոք ոչինչ չստացավ, բայց հիմա ամբողջ քաղաքն առանց պարտքի է ապրում ու լավատեսորեն նայում ապագային:
 


Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel