Փոփոխություն ՀՀ կառավարության 03.02.2005թ. թիվ 123-Ն որոշման մեջ
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 04-03-2016: Ընթերցված է՝ 1161 անգամ

2016 թ. մարտի 3-ի կառավարության նիստի օրակարգում էր ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 24-րդ հոդվածի 1-ին մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդ­վածի 1-ին և 14-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան՝ Հայաս­տանի Հանրապետու­թյան կառավա­րությունը  որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը կանոնակարգելու մասին հաստատելու մասին» N 123-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
  1. Որոշման վերնագրից հանել «հաստատելու մասին» բառերը,
  2. Որոշման 1.4-րդ կետի «ա» ենթակետը «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Աուդիտորի որակավորման վկայական ունեցող աուդիտորին նոր վկայական տրամադրելու դեպքում գործող վկայականը համարվում է ուժը կորցրած»:
      2. Սահմանել, որ լիազորված մարմնի կողմից կազմակերպված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորման վկայականի ժամկետը երկարաձգվում է մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ:
Սույն կետով սահմանված աուդիտորի որակավորման վկայականի ժամկետի երկարաձգման վերաբերյալ նշագրում կատարելու նպատակով աուդիտորը կարող է դիմել լիազորված մարմնին՝ ներկայացնելով վկայականի բնօրինակը:
      3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
      4. Սույն որոշման 2-րդ կետի գործողությունը տարածվում է 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ գործող աուդիտորի որակավորման վկայականների վրա:
  
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ներբեռնել որոշումը
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel