Կառավարության այս որոշումը ուժի մեջ է 04.02.2016թ.
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 04-03-2016: Ընթերցված է՝ 1015 անգամ

ՀՀ կառավարության 2016թ. հունվարի 20-ի թիվ 33-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման բացատրական նշումները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2170-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման բացատրական նշումները՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Մաքսային արժեքի որոշման բացատրական նշումները հաստատելու մասին» N 2170-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                                                            Հ. Աբրահամյան
 
2016 թ. հունվարի 26
         Երևան
Ներբեռնել հավելվածը
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel