ՀՀ կառավարության 29 հունվարի 2016 թվականի N 54-Ն որոշումը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 04-03-2016: Ընթերցված է՝ 1013 անգամ

ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել էլեկտրոնային եղանակով փոխանակվող տեղեկատվության տեխնիկական նկարագրերի հաստատումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հայաստանի Հանրապետության
                 վարչապետ                                                                           Հ. Աբրահամյան
 
2016 թ. փետրվարի 1
  Երևան
Ներբեռնել հավելվածը
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel