ՀՀ ֆինանսների նախարարի 08.01.2016թ. թիվ 2-Ն հրամանը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 04-03-2016: Ընթերցված է՝ 3519 անգամ

Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները սահմանելու մասին

Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 1-ին ենթակետը.
 
Հրամայում եմ`
 
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
  Ժամանակավոր պաշտոնակատար                                                                   Պ. Սաֆարյան
Ներբեռնել հավելվածը
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel