ՀՀ կառավարությունը նոր որոշում է ընդունել
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 11-03-2016: Ընթերցված է՝ 1220 անգամ

ՀՀ կառավարության 03.03.2016թ. N 202-Ն որոշումը՝ «Վերամշակում` մաքսային տարածքում», «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար թույլտվութունների ստացման և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների ձևակերպման համար թույլտվության ստացման կարգերը սահմանելու մասին:

Համաձայն Մաքսային միության մաքսային օրենսգրքի 244-րդ հոդվածի 4-րդ, 257-րդ հոդվածի 4-րդ, 269-րդ հոդվածի 4-րդ մասերի և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 191-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) «Վերամշակում` մաքսային տարածքում», «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար թույլտվությունների ստացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների ձևակերպման համար թույլտվության ստացման կարգը` համաձայն N 2 հավելվածի: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ներբեռնել հավելվածները 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel