ՀՀ կառավարությունը նոր որոշում է ընդունել
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 14-03-2016: Ընթերցված է՝ 1254 անգամ

«Վերամշակում` մաքսային տարածքում», «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները սահմանելու և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները սահմանելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 27-ի N 239 և 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին:

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 194-րդ, 201-րդ և 209-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները` համաձայն N 1 հավելվածի.
2) «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 և 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն սահմանող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացնող լիազորված մարմնի մասին» N 895 որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ներբեռնել հավելվածները 
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel