23.03.2016թ. ավարտվեց եռօրյա սեմինար դասընթացը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 24-03-2016: Ընթերցված է՝ 1213 անգամ

2016թ. Մարտի 21-ից 23-ը Պրոֆիկոն ընկերության հանդիպումների սրահում կայացավ «Շահութահարկի մասին ՀՀ օրենքը և նրա պրակտիկ կիրառումը» թեմայով եռօրյա սեմինար դասընթացը:

Սեմինար դասընթացը վարեց Պրոֆիկոն ընկերության ֆինանսական տնօրեն, ՀՀ ՖՆ որակավորված աուդիտոր, ՀՀԱԱ խորհիդի  անդամ՝ Վրեժ Մխիթարյանը: Սեմինարին մասնակցեցին մի շարք ճանաչված հեղինակավոր ընկերությունների գլխավոր հաշվապահներ, հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ, ֆիզիկական անձիք: Սեմինար դասընթացի ընթացքում ներկայացվեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին վերաբերող առավել խնդրահարույց դրույթները, թեմային վերաբերող և կիրառման առումով հաճախ հանդիպող կառավարության որոշումներ և պաշտոնական պարզաբանումներ: Ներկայացվեցին օրինակներ խնդիրների և դրանց հաշվապահական ձևակերպումների տեսքով: Անմասն չմնաց թեմային վերաբերող քննարկումները և փորձի փոխանակությունը: Ինչպես նաև տեղի ունեցան քննարկումներ, հարցեր և պատասխանների տեսքով, որոնք օգնեցին մասնակիցներին կողմնորոշվելու առավել բարդ հարցերում և պրակտիկ կիրառման մեջ:
     Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է թեմատիկ սեմինարներ հաշվապահի աշխատանքին աջակից լինելու համար:
Լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel