Կառավարության 18 փետրվարի 2016թ. թիվ 135-Ն որոշումը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 31-03-2016: Ընթերցված է՝ 1051 անգամ

ՀՀ կառավարության 18 փետրվարի 2016 թվականի թիվ 135-Ն որոշումը «Ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերի՝ ՀՀ պետական բյուջեից փոխհատուցման կարգը սահմանելու մասին»:

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 136-րդ հոդվածի 11-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Այս որոշումը ուժի մեջ է մտել 05 մարտի 2016թ.
Ներբեռնել կարգը 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel