ԵՏՄ անդամ երկրներից ավտոմեքենաների ներմուծման նոր կարգ
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 01-04-2016: Ընթերցված է՝ 1620 անգամ

2016 թվականի մարտի 17-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 200-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի N 502-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 865-Ն որոշման N 1 հավելվածը.
 8703  Թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ՝ բացառապես նախատեսված մարդկանց փոխադրելու համար (բացի 8702 ապրանքային դիրքում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցներից)՝ ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմոբիլները և մրցարշավային ավտոմոբիլները 0
ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծման դեպքում՝
1

ՀՀ կառավարության N 865-Ն որոշումը կարող եք կարդալ այստեղ

 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel