Փոփոխություն ՀԴՄ-ների կիրառման կարգերում
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 28-04-2016: Ընթերցված է՝ 3628 անգամ

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում, կքննարկվի ՀՀ կառավարության N 846-ն և N 968-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոս­տոսի 26-ի N1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանա­չելու մասին» N846-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» N968-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ներբեռնել 846 որոշման փոփոխության նախագիծը
Ներբեռնել 968 որոշման փոփոխության նախագիծը
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel