Այսօրվանից ուժի մեջ է ՀԴՄ կիրառման նոր կարգերը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 01-05-2016: Ընթերցված է՝ 1371 անգամ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապրիլի 28-ի նիստում, հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության N 846-ն և N 968-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

2016թվականի ապրիլի 28-ի ՀՀ կառավարության նիստում ընդունվեց.
1 . Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոս­տոսի 26-ի N1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանա­չելու մասին» N846-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության N 415-Ն որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» N968-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության N 413-ն որոշումը:
Ներբեռնել N 415-Ն որոշումը
Ներբեռնել N 413-Ն որոշումը

 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel