Փոփոխություն դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքում
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 05-05-2016: Ընթերցված է՝ 2899 անգամ

ՀՀ ԱԺ-ն 2016 թվականի ապրիլի 25-ին ձայների 86 կողմ, 3 դեմ և 11 ձեռնպահ քվեարկությամբ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, ընդունել է ՀՀ օրենքի նախագիծը «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքի 4-րդ հոդվածում «դրամարկղային գիրք`» բառերից հետո լրացնել «թղթային կամ էլեկտրոնային» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel