ՀՀ Կառավարության 26.05.2016թ. թիվ 531-Ն որոշումը
Հրապարակված է Վրեժ Մխիթարյանի կողմից 25-06-2016: Ընթերցված է՝ 1457 անգամ

Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը՝ նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները, հօգուտ մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը և պայմանները սահմանելու և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 824-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը՝ նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները, հօգուտ մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի «Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը՝ իրենց մշտական բնակության երկիր վերադարձող Հայաստանում աշխատող օտարերկրացիներին կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 824-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ներբեռնել հավելվածը
 
Մեկնաբանություններ
sky-triangel yellow-triangel